«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հավակնում է ճանաչվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
Բացի Սպերցյանից, մրցանակին հավակնում են նաև Ալեքսեյ Բատրակովը, Իլյա Սամոշնիկովը (երկուսն էլ՝ «Լոկոմոտիվ»), Արտյոմ Ձյուբան («Ակրոն»), Կոնստանտին Տյուկավինը («Դինամո Մոսկվա»), հայտնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը։
Հաղթողը որոշվելու է երեք փուլով անցկացվող քվեարկության արդյունքում, որին մասնակցելու են Պրեմիեր լիգայի մի շարք լեգենդներ, «Матч Премьер» հեռուստաալիքի փորձագետները և երկրպագուները։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը սեպտեմբերին Ռուսաստանի առաջնության 4 խաղում խփել է 5 գոլ։ «Կրասնոդարն» այդ բոլոր խաղերում հաղթել է և 11-րդ տուրից հետո 27 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։