Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող Լևերկուզենի «Բայերի», «Ֆրայբուրգի», Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սկաուտները սկսել են հետևել ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթներին, հայտնում է Metaratings.ru-ն:
Հայաստանի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը»: Հաղորդվում է, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի համար առաջնահերթություն է ամռանը եվրոպական թոփ-5 առաջնություններից մեկում կարիերայի հնարավոր շարունակությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» փորձել է նախորդ ամռանը պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ, սակայն «Կրասնոդարի» հետ համաձայնության չի հասել:
Սպերցյանը 2021 թվականի հուլիսից է խաղում «Կրասնոդարի» գլխավոր թիմում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: