Logo

Սպերցյանը և Տիկնիզյանը՝ ՌՊԼ-ում տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած խաղացողների ցանկում

14:10 / 09.10.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանը և Նաիր Տիկնիզյանը Transfermarkt-ի վարկածով ընդգրկվել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած խաղացողների ցանկում։

«Կրասնոդարի» կիսապաշտպան Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 3 միլիոն եվրոյով և կազմում է 15 միլիոն։ 23-ամյա ֆուտբոլիստն առաջինն է ցուցակում։

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է` հասնելով 5 միլիոն եվրոյի։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը 11 խաղում դարձել է 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Նաիր Տիկնիզյանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 4 գոլ ու գրանցել մեկ ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա