Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում և «Կրասնոդարին» փրկել «Բալթիկայի» դեմ խաղում պարտությունից (2:2):
Ռուսաստանի Պրեմիեր լիգայում Էդուարդը 10-րդ գոլը խփեց 11-մետրանոց հարվածով: Նա նշակետին մոտեցել է 11 անգամ և ընդամենը մեկ անգամ է վրիպել: Այժմ կիսապաշտպանը 11-մետրանոցից գոլ խփելու 91 տոկոս արդյունավետություն ունի:
Սպերցյանը 11-մետրանոցից 20-րդ գոլը խփեց կարիերայում: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլում և երիտասարդական լիգաներում ընդհանուր 23 անգամ է մոտեցել նշակետին: Այժմ նրա արդյունավետության տոկոսը 87 է:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում Կրասնոդարի «Կրասնոդարի» 6 գոլ է խփել և իր թիմակից Ջոն Կորդոբայի հետ կիսում է ռմբարկուների ցանկի 2-3 տեղերը: