Logo

Սպերցյանը դժգոհել է «Կրասնոդար» - «Զենիթ» հանդիպման մրցավարությունից

13:12 / 22.09.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը դժգոհել է «Զենիթի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպման (0-2) մրցավարությունից, հայտնում է ТАСС-ը։

«Մրցավարության մասին զգույշ կարտահայտվեմ, բայց ինչ որ մարդ անընդհատ կանգնեցնում էր խաղը։ Խնդիրն այն է, որ ավելորդ սուլոցները շատ էին։

Լավ հանդիպում անցկացրինք, բայց չիրացրինք մեր պահերը։ Սովորականի պես պատրաստվել էինք այս խաղին։ Նախքան գոլ բաց թողնելը նախաձեռնությունը մի փոքր զիջել էինք մրցակցին։ Խուճապի չենք մատնվել. մենք առաջին տեղում ենք։ Նույն կերպ կպատրաստվենք հաջորդ խաղին»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը։

«Կրասնոդար» - «Զենիթ» հանդիպումը սպասարկել է Սերգեյ Կարասյովի գլխավորած անձնակազմը։

Գործող չեմպիոնը 19 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Զենիթը» 16 միավորով չորրորդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ