Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի Հռոմի «Լացիո»։
Cittaceleste-ն գրում է, որ «Բիանկոչելեստին» չի գնի հայ ֆուտբոլիստի տրանսֆերը։ Իտալական ակումբը դժգոհ է «Կրանսոդարի»` Սպերցյանի տեղափոխության համար ներկայացված ֆինանսական պահանջից։
Ավելի վաղ հաղորդվում էր, «Լացիոն» 24-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբից հեռացող իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոյի փոխարինողի։
Այժմ «Լացիոն» Սպերցյանի փոխարեն փորձելու է ձեռք բերել թուրքական «Հաթայսպորի» նիգերիացի ֆուտբոլիստ Ֆիսայո Դելե-Բաշիրուին։
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 29 խաղում խփել է 11 գոլ, կատարել 3 ասիստ և ճանաչվել առաջնության լավագույն կիսապաշտպան։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։