Logo

Սպերցյանը 23 տոկոս ձայն է ստացել լավագույնի քվեարկությունում

15:24 / 11.06.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարն» ամփոփել է 2023-2024 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:

Ռուսական ակումբի երկրպագուները մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբային: Նա ստացել է ձայների 32,83 տոկոսը:

Երկրորդ տեղը գրավել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: 24-ամյա ֆուտբոլիստի օգտին քվերակել են 23,71 տոկոս երկրպագուները:

Երրրոդ տեղում ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովն է՝ 17,55 տոկոս:

Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջաններում «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Սպերցյանը: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Էդուարդը 29 խաղում խփել է 11 գոլ, կատարել 3 ասիստ և ճանաչվել առաջնության լավագույն կիսապաշտպան։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա