Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական «Կրասնոդարի» ընդհանուր խմբի մարզումներին կվերադառնա հաջորդ շաբաթ, հաղորդում է РБ Спорт-ը:
Սպերցյանը սրունքի վնասվածքից ապաքինվելուց հետո այս շաբաթվանից սկսել է մարզվել անհատական ծրագրով, մարզչական շտաբը որոշել է չվտանգել նրա առողջությունը և չհայտավորել հայ ֆուտբոլիստին «Ֆակելի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղին, որը տեղի կունենա մարտի 30-ին:
24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ մարտի 1-ին կայացած խաղում (1-1): Սպերցյանը չէր միացել Հայաստանի ազգային հավաքականին` բաց թողնելով Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղերը (0-3, 1-6):