«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի կողմից ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում:
Transfermarkt-ը հունիսի 14-ին թարմացրել էր Ռուսաստանի առաջնությունում ելույթ ունեցող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել էր 3 միլիոն եվրոյով և դարձել 12 միլիոն եվրո:
Ռուսաստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թիմում է նաև Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Ռուսաստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը մնացել է 15 միլիոն եվրո: