Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարի» հետ ԱՄԷ-ում կմասնակցեն մարզական հավաքի, որն ակումբի համար առաջինն է 2024 թվականին:
Մարզական հավաքը կանցկացվի հունվարի 21-ից փետրվարի 8-ը Դուբայում:
«Կրասնոդարի» կազմը մարզական հավաքի համար.
«Ցլերը» սկսում են նախապատրաստությունը մրցաշրջանի երկրորդ հատվածի համար: Հիշեցնենք, որ առաջին շրջանից հետո «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատարն է և երկրորդ տեղում գտնվող «Զենիթին» գերազանցում է 2 միավորով: