Logo

Սպերցյանն ու Բայրամյանը մասնակցեցին խաղին, «Կրասնոդարը» հաղթեց «Ռոստովին»

00:47 / 06.07.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» նախամրցաշրջանային հատվածում առաջին ընկերական խաղն անցկացրեց. Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը մրցեց «Ռոստովի» դեմ և հաղթեց 4-2 հաշվով: 

«Կրասնոդարի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, իսկ «Ռոստովի» մեկնարկային կազմում էր 33-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Սպերցյանն ու Բայրամյանն իրենց հաշվին գոլ կամ ասիստ չգրանցեցին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ