Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ստացած վնասվածքը լուրջ չէ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը Գրոզնիի «Ախմատի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության խաղի 39-րդ րոպեին հարված էր ստացել ծնկին, որից հետո մրցակցի ֆուտբոլիստ Արտյոմ Տիմոֆեևը կարմիր քարտ էր ստացել, իսկ 66-րդ րոպեին 22-ամյա կիսապաշտպանը ծնկի ցավերով փոխարինվել էր:
Գավաթային խաղում «Կրասնոդարը» հաղթել էր 3-0 հաշվով, իսկ Սպերցյանը կատարել էր գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Սպերցյանն ավելի վաղ հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական, որը մարտի 25-ին թուրքերի դեմ տնային հանդիպումով կմեկնարկի Եվրո-2024-ի ընտրական փուլում, իսկ երեք օր անց ընկերական խաղում կընդունի Կիպրոսի թիմին:
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: