Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի արտագնա խաղում 8-րդ ասիստն է կատարել առաջնության ընթացիկ մրցաշրջանում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Կրասնոդարի» ավագն այս ցուցանիշով առաջատար է Ռուսաստանի առաջնությունում: 25-ամյա ֆուտբոլիստը «գոլ+ասիստ» ցուցանիշով ևս առաջատար է (12՝ 4+8):
Ընդհանուր առմամբ Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոնի կազմում պաշտոնական խաղերում ունի 84 միավոր (49 գոլ + 35 ասիստ):


