Logo

Սպերցյանի տպավորիչ ռեկորդները «Կրասնոդարում»

19:26 / 24.08.2025Ֆուտբոլ
null

Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում արդյունավետ գործողություններով ռեկորդակիր է դարձել «Կրասնոդարում», հայտնում է Opta-ն։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ներքին առաջնությունում 121 խաղում «գոլ+ասիստ» ձևաչափում 73 միավոր ունի։ Նա 44 գոլ է խփել, կատարել 29 ասիստ։ Սպերցյանը գերազանցել է Ժոազինյոյի ռեկորդը (71)։

Ռուսաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը հաստատում է` Սպերցյանը «Կրասնոդարի» սաներից առաջինն է, որն ակումբի հիմնական թիմում ասիստների հեթ-տրիկ է գրանցել։

Առհասարակ, Սպերցյանը «Կրասնոդարի» միայն երկրորդ ֆուտբոլիստն է, որը ՌՊԼ-ում երեք գոլային փոխանցում է կատարել։

Դրանից բացի, Սպերցյանն առաջնության 6 խաղում 4 գոլ է խփել ու 7 ասիստ կատարել։ «Կրասնոդարի» պատմության մեջ դեռ ոչ մի ֆուտբոլիստ մեկնարկային 6 խաղում նման արդյունավետություն ցույց չէր տվել։

Կարդացեք նաև`

Սպերցյանի գոլն ու ասիստները նպաստեցին «Կրասնոդարի» հաղթանակին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ