Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Ռուբինին»։
Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Կազանյան ակումբի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
«Կրասնոդարը» միավորների քանակը հասցրեց 29-ի` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Ռուբինը» 18 միավորով 7-րդն է։
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Կրասնոդար» - «Ռուբին»` 1-0
Վիկտոր Սա, 13
1-0 Sa pic.twitter.com/hNSTS3tNDK
— RPL Sky (@RPLNews_eng) October 26, 2025


