Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի ստադիոնում ոչ-ոքի (1-1) գրանցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։
Գործող չեմպիոնից ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը միավորներ կորցրեց երկրորդ խաղում անընդմեջ։ «Կրասնոդարը» նախորդ տուրում էլ չէր հաղթել «Բալթիկային». գրանցվել էր նույն՝ 1-1 հաշիվը։
«Ցլերը» 34 միավորով առաջին տեղում են, «Լոկոմոտիվը»` 31 միավորով չորրորդ։
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Լոկոմոտիվ» - «Կրասնոդար»` 1-1
Ալեքսանդր Ռուդենկո, 11 - Դուգլաս Ավգուստո, 15


