Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Կրասնոդարն» արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռուբինի» դարպասը:
Գոլով աչքի ընկան Ջոն Կորդոբան և Օլակունլե Օլուսեգունը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանն ու Ուգոչուկվու Իվուն մասնակցեցին ամբողջ հանդիպմանը: «Ցլերի» պաշտպան Գեորգի Հարությունյանն էլ խաղադաշտ դուրս չեկավ:
«Կրասնոդարն» առաջ է շարժվում առանց միավորների կորստի: Վլադիմիր Իվիչի թիմը 24 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, «Ռուբինը» 9 միավորով 13-րդն է:
Ռուսաստանի Պրեմիեր Լիգա, 10-րդ տուր
«Ռուբին» – «Կրասնոդար»՝ 0-2
Ջոն Կորդոբա, 24, Օլակունլե Օլուսեգուն, 86