Logo

Սպերցյանի գործակալը մտավախություն ունի, որ «Կրասնոդարը» թույլ չի տա նրան հեռանալ

11:42 / 21.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի չեմպիոնը, հնարավոր է, նորից թույլ չտա հայ կիսապաշտպանին հեռանալ։ 

«Սպերցյանը վաղուց է ցանկանում խաղալ Եվրոպայում։ Ժամանակին «Կրասնոդարը» մերժել է «Այաքսին», եղել է նաև առաջարկ «Լանսից», սակայն ակումբում ասել են, որ այն մեծ ակումբ չէ ու չեն բանակցել։ Հիմա էլ անհասկանալի իրավիճակ է «Սաութհեմփթոնի» վերաբերյալ։

Կարող եմ վստահեցնել, որ այս երեք ակումբներից Սպերցյանի համար ամենամեծ գումարն առաջարկել է հենց անգլիականը։ Ցավալի կլինի, եթե հիմա էլ գործարքը չկայանա»,- ասել է Օհանյանը։ 

Կարդացեք նաև՝

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ