Ֆուտբոլային գործակալ Ռաֆայելա Պիմենտան կարող է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններն առաջարկել իտալական «Ինտերին», հայտնում է Metaratings-ը:
Պիմենտան, որը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի գործակալն է, առաջիկա օրերին հանդիպում կունենան «Ինտերի» ղեկավարության հետ և կքննարկի հավանական տրանսֆերը:
Նշվում է նաև, որ գործակալը Սպերցյանի ծառայություններն առաջարկելու է նաև իտալական այլ թիմերի:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 18 խաղի, խփել 8 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում։