Logo

Սպերցյանի գոլի օգնությամբ «Կրասնոդարը» խոշոր հաշվով հաղթեց «Լոկոմոտիվին»

22:54 / 01.09.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում գրավել Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասն ու օգնել «Կրասնոդարին» հյուրընկալվելիս հաղթել 3-0 հաշվով։

Հայ ֆուտբոլիստը կրասնոդարցիների մեկնարկային կազմում էր և առաջին խաղակեսի ավելացված ժամանակում դիպուկ է իրացրել 11-մետրանոցը` հաշիվը դարձնելով 2-0։ 24-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում առաջին գոլն է խփել։ Սպերցյանը մասնակցել է «Կրասնոդարի» բոլոր 7 խաղերին։


«Լոկոմոտիվի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը և փոխարինվել է ընդմիջմանը, իսկ Գեորգի Հարությունյանը մնացել է «Կրասնոդարի» պահեստայինների նստարանին։ Երրորդ րոպեին Թիկնիզյանը ստացել է դեղին քարտ։

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը վաստակել է 15 միավոր և բարձրացել երկրորդ տեղ, «Լոկոմոտիվը» նույնքան միավորով երրորդն է։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

​​​​​​«Լոկոմոտիվ» - «Կրասնոդար»` 0-3

Վիկտոր Սա, 5, Էդուարդ Սպերցյան, 45+3 (11մ), Ջոն Կորդոբա, 64

Հեռացում` Ջոն Կորդոբա («Կրասնոդար»), 87

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ