Logo

Սպերցյանի գոլը նպաստեց «Կրասնոդարի» հաղթանակին

19:51 / 03.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդարի» հաղթանակին «Օրենբուրգի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում, որտեղ դաշտի տերերը հաղթել են 2-1 հաշվով:

Հայ ֆուտբոլիստը 11-մետրանոցից գոլով է աչքի ընկել առաջին կեսին ավելացված երրորդ րոպեին՝ բացելով խաղի հաշիվը (տեսանյութ): Սպերցյանն անցկացրել է ամբողջական հանդիպում: «Օրենբուրգի» միակ գոլը խփեց Ստեփան Օգանեսյանը (տեսանյութ):

Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում Սպերցյանը խփել է 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

«Կրասնոդարը» միավորների քանակը հասցրեց 35-ի և գլխավորում է աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա