Logo

Սպերցյանի գոլը հավակնում է դառնալ ՌՊԼ-ի ամսվա լավագույնը

14:51 / 08.05.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ապրիլի լավագույն գոլի թեկնածուների ցուցակը:

Ամսվա լավագույն գոլի մրցանակին հավակնում է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլը: 23-ամյա ֆուտբոլիստը առաջնության 21-րդ տուրում գրավել էր «Բալթիկայի» դարպասը, իսկ հետո ասիստ էր կատարել:

Հիշեցնենք, որ Սպերցյանը հավակնում է դառնալ նաև այս մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Ընթացիկ առաջնությունում «Կրասնոդարի» առաջատարը 25 խաղում խփել է 10 գոլ ու կատարել է 7 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա