Logo

Սպերցյանի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ «Կրասնոդարը» գերկամային հաղթանակ տարավ

22:16 / 07.10.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլ ու գոլային փոխանցում է կատարել «Ռոստովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում, որտեղ «Կրասնոդարը» գերկամային հաղթանակ է տարել 3-2 հաշվով:

Առաջին կեսից հետո «Կրասնոդարը» պարտվում էր 0-2 հաշվով: 50-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը բիլիարդային ճշգրտությամբ խոցեց մրցակցի դարպասի ձախ անկյունը: 80-րդ րոպեին Էդուարդի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Խունիոր Ալոնսոն գլխի հպումով, մրցակցի ֆուտբոլիստ Նիկոլայ Կոմլիչենկոյի թիկունքից անդրադարձով գնդակն ուղարկեց «Ռոստովի» դարպասը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին «Կրասնոդարի» հաղթական գոլը խփեց Ջոն Կորդոբան:

Էդուարդ Սպերցյանը, որը նաև 61-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով, անցկացրեց ամբողջական հանդիպում: ՌՊԼ ընթացիկ մրցաշրջանում 11 խաղում հայ կիսապաշտպանը խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Որակազրկման պատճառով խաղին չմասնակցեց «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը: «Կրասնոդարի» ու Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանն էլ հայտավորված էր հանդիպմանը, բայց մնաց պահեստայինների թվում:

«Կրասնոդարը» 27 միավորով գլխավորում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը: Երկրորդը մեկ խաղ քիչ անցկացրած «Կռիլյա Սովետովն» է: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա