Logo

Սպերցյանի գոլային փոխանցումը նպաստեց «Կրասնոդարի» հաղթանակին

00:21 / 11.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում, որտեղ «Կրասնոդարը» հաղթել է 1-0 հաշվով:

Սպերցյանն արդյունավետ գործողությամբ աչքի է ընկել հանդիպման 90-րդ րոպեին: Խաղի միակ գոլը խփել է Նիկիտա Կրիվցովը:

Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանն անցկացրել է ամբողջական հանդիպում:

«Կրասնոդարը» միավորների քանակը հասցրել է 38-ի և գլխավորում է աղյուսակը, երկրորդ տեղում «Զենիթն» է, որը վաստակել է 36 միավոր: 

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Կրասնոդար» - ԲԿՄԱ՝ 1-0 (տեսանյութ)

Նիկիտա Կրիվցով, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա