Logo

Սպերցյանի գլխով գոլն ու «Կրասնոդարի» ոչ-ոքին

23:25 / 09.11.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Կրասնոդարը» ոչ-ոքի (1-1) է գրանցել «Բալթիկայի» հետ։

Գործող չեմպիոնից երրորդ րոպեին գլխի հարվածով հաշիվը բացել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։

25-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 15 խաղում խփել է 6 գոլ, կատարել 10 ասիստ։

«Կրասնոդարը» 33 միավորով առաջին տեղում է, «Բալթիկան»` 28 միավորով 5-րդ։

Սպերցյանի գոլը`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ