Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ պարգևեց «Կրասնոդարին» «Ռոստովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի տնային խաղում` 2-0:
«Կրասնոդարի» ավագը գոլերը խփեց 16 և 77-րդ րոպեներին: Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում երեք գոլ է խփել ռուսական թիմի կազմում:
«Կրասնոդարի» պահեստայինների նստարանին էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, «Ռոստովի» կազմում 83-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:
«Կրասնոդարը» 18 միավորով հավասարվեց առաջատար Մոսկվայի «Լոկոմոտիվին», «Ռոստովը» 11 միավորով 7-րդն է:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր
«Կրասնոդար» - «Ռոստով»` 2-0
Էդուարդ Սպերցյան, 16, 77


