«Կրասնոդարը» պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին և Արաբական Միացյալ Էմիրություններում ընկերական խաղում մրցել է չինական «Չենդու Ռունչենի» դեմ: Գրանցվել է 1-1 հաշիվը։
Ռուսական ակումբի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 26-րդ րոպեին ասիստ կատարեց կիսապաշտպան Կևին Լենինիին։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին՝ մրցելով Մոսկվայի «Սպարտակի» դեմ։


