Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի արտագնա խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
«Կրասնոդարի» ավագը 49-րդ րոպեին ասիստ կատարեց բրազիլացի պաշտպան Դիեգո Կոստային: «Կրասնոդարի» առաջին գոլն էլ խփեց կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան: Հյուրերը հաղթեցին 2-1 հաշվով:
Սպերցյանը փոխարինվեց 82-րդ րոպեին: Հյուրերի պահեստայինների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ:
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 33 միավորով կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Կռիլյա Սովետովը» 12 միավորով 11-րդն է:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Կռիլյա Սովետով» - «Կրասնոդար»` 1-2
Թոմաս Գալդամես, 89 - Ջոն Կորդոբա, 42, Դիեգո Կոստա, 49