«Կրասնոդարի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքն սպասվածից լուրջ է, գրում է Матч ТВ-ն։
24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 1 ամիս։ Անցնող շաբաթվա ընթացքում «Կրասնոդարը» պաշտոնապես կհրապարակի թիմի ավագի ապաքինման հստակ ժամկետը։
Սպերցյանը վնասվածք ստացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպման (1-1) 69-րդ րոպեին։
Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականին չի օգնի Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային երկու խաղում։