Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Կրասնոդարի» կազմում և Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում նպաստել իր թիմի` «Օրենբուրգի» նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակին։
«Կրասնոդարի» ավագ Սպերցյանը եղել է մեկնարկային կազմում և 79-րդ րոպեին աչքի ընկել տուգանայինից կատարած անզուգական հարվածով։
3-0 Spertsyan pic.twitter.com/fe8JLgr8tc
— RPL Sky (@RPLNews_eng) November 3, 2024
24-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 6-ի, լավագույն ռմբարկուների պայքարում չորրորդն է։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 36 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Օրենբուրգը» 8 միավորով վերջին` 16-րդ տեղում է։
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Կրասնոդար» - «Օրենբուրգ»` 4-0
Կևին Լենինի, 38, Դանիլա Կոզլով, 73, Էդուարդ Սպերցյան, 79, Ջոն Կորդոբա, 88