Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1-1) գրանցեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։
Հյուրերից 44-րդ րոպեին հերթական արդյունավետ փոխանցումը կատարեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ 25-ամյա ֆուտբոլիստը փոխարինվեց ավելացված չորրորդ րոպեին։ Սպերցյանը ևս մեկ ասիստ էր կատարել, սակայն գոլը չեղարկվել էր խաղից դուրս վիճակի պատճառով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 7 խաղում արդեն 8 ասիստ է գրանցել։ Նա նաև խփել է 4 գոլ:
«Կրասնոդարը» 16 միավորով առաջին տեղում է, ԲԿՄԱ-ն` 15 միավորով երկրորդ։
Սպերցյանի գոլային փոխանցումը`

