Logo

Սպերցյանի 50-րդ գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը

20:38 / 18.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 50-րդ գոլը խփեց Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կազմում:

«Կրասնոդարի» ավագը բացեց հաշիվը Մախաճկալայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի արտագնա խաղի 43-րդ րոպեին:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սպերցյանը խփել է 5 գոլ և կատարել 10 ասիստ:

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը հաղթեց 2-0 հաշվով:

«Կրասնոդարը» 26 միավորով առաջատարն է, «Դինամոն»` 10 միավորով 13-րդը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Կրասնոդար» - «Դինամո Մախաճկալա»` 2-0

Էդուարդ Սպերցյան, 43, Վիկտոր Սա, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ