«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Чемпионат-ին տված հարցազրույցում նշել է, որ ուզում է խաղալ Չեմպիոնների լիգայում։
- Սիրում եմ ֆուտբոլը, և իմ մոտիվացիան չի պակասել։ Ինձ համար յուրաքանչյուր առաջնություն էլ հետաքրքիր է, բայց ֆանտազիստայի խաղաոճն ավելի հոգեհարազատ է։
- Դու ուզո՞ւմ էիր տեղափոխվել «Սաութհեմփթոն»։
- Ես ուզում եմ խաղալ եվրագավաթներում` Չեմպիոնների լիգայում։ «Սաութհեմփթոնն» ուժեղ թիմ է։ Բոլորը գիտեն դրա մասին, բայց շատ գործոններ պետք է համընկնեն։ Եկեք չմտնենք իմ ու Գալիցկիի անձնական խոսակցության մեջ։
- Կուզեի՞ր դառնալ «Կրասնոդարի» լեգենդը, ինչպես Ակինֆեևը ԲԿՄԱ-ում։
- Ինչո՞ւ ոչ։ Ամեն ինչ հնարավոր է։
Կարդացեք նաև`


