«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին.
«Ուրախ եմ Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Անձամբ գիտեմ դրա մասին։
Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների նա հանդես գա ու հաջորդ տարի ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվի։ Թիկնիզյանն արժանի է դրան»,- նշել է «Կրասնոդարի» ավագը, որի խոսքը մեջբերում է Чемпионат-ը։


