Logo

Սպերցյան. «Ուրախ կլինեմ, որ Զախարյանը տեղափոխվի «Չելսի»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:13 / 29.08.2022• ՍՊՈՐՏ
null

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Տորպեդոյի» նկատմամբ հաղթանակից (4-1) ու դուբլի հեղինակ դառնալուց հետո մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա խաղացող Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխությունը։

«Ուրախ կլինեմ, որ Զախարյանը տեղափոխվի «Չելսի»։ Նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է տրվում։ Չեմ կարող ասել՝ արդյոք արժե 19 տարեկանում հեռանալ Ռուսաստանից։

Կցանկանայի՞ լինել Արսենի տեղում, տեսնենք։ Հիմա ես այստեղ եմ, 6 գոլ եմ խփել ու առջևում շատ խաղեր կան»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Դինամոն» ու «Չելսին» 15 միլիոն եվրոյի դիմաց համաձայնեցրել են Զախարյանի տեղափոխությունը։ Transfermarkt-ը հենց այդքան է գնահատում Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ