Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին Ուելսի թիմի դեմ խաղում (1-1) հավաքականին ցուցաբերած աջակցության համար:
«Անցած գիշեր մենք ցույց տվեցինք հաղթանակի հասնելու ուժեղ պատրաստակամություն, բայց դա դեռ բավարար չէր:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին անվերապահ աջակցության համար:
Մենք պետք է միասնական լինենք, հավատանք մեր ուժերին ու պատրաստվենք Խորվաթիայի հավաքականի դեմ հաջորդ խաղին»,- գրել է Սպերցյանն Ինստագրամում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը կորցրել է Եվրո-2024-ի հիմնական մրցաշարի ուղեգիր նվաճելու տեսական հնարավորությունը: Ընտրական այս շրջափուլն Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կավարտի Խորվաթիայի հավաքականի դեմ խաղով, որը կկայանա նոյեմբերի 21-ին:


