«Կրասնոդարն» ընկերական հանդիպման շրջանակում մրցել է շվեդական «Հեկեն» թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է «Կրասնոդարի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:
69-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան էդուարդ Սպերցյանը: Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել տուգանայինից կատարած` փայլուն hարվածով:
Խաղի վերջնամասում Էդուարդ Սպերցանը վրիպել է 11-մետրանոցից, սակայն խաղընկերը մոտ տարածությունից գրավել է դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Կրասնոդարին» :