Logo

Սպերցյան. «Հիասթափեցրի թիմին, ներողություն եմ խնդրում»

11:25 / 28.07.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է կարիերայի առաջին կարմիր քարտը ստանալու մասին:

«Մաքուր կարմիր քարտի խախտում էր, բայց չեմ ուզում խոսել այդ մասին: Հավանաբար «Սպարտակը» հաղթեց թվային առավելության շնորհիվ: Հիասթափեցրեցի թիմին, ցանկանում եմ ներողություն խնդրել:

Ես արդեն ներողություն եմ խնդրել թիմից, ցանկանում եմ ներողություն խնդրել նաև երկրպագուներից, որոնք եկել էին ստադիոն:

Մեզ համար յուրաքանչյուր խաղ կարևոր է։ Մենք հնարավորություն ունենք և՛ գավաթը նվաճելու, և՛ ՌՊԼ-ում չեմպիոնության համար պայքարելու»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Կրասնոդարը» տանը 1-2 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Սպարտակին», իսկ Էդուարդ Սպերցյանը 44-րդ րոպեին հեռացվել էր խաղադաշտից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ