Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ազգային հավաքականում իր խաղընկեր, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի հասցեին:
«Տիկնիզյանը շատ լավ ֆուտբոլիստ է: Հավատում եմ, որ նրա կարիերան հաջող կստացվի Եվրոպայում»,- Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը:
2022/23 մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը ՌՊԼ-ն ներկայացնող ակումբի կազմում 37 խաղում խփել էր 5 գոլ, կատարել նույնքան ասիստ: 24-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմում նորամուտը նշել էր 2023 թվականի մարտին՝ Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում (1-2): Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 4 հանդիպման ու խփել 1 գոլ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են իսպանական «Ռեալ Սոսյեդադը», «Վալենսիան», իտալական «Բոլոնիան» և «էմպոլին», Բրեմենի «Վերդերը»:
Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն