Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե ինչպես է արձագանքել «Նիժնի Նովգորոդի» առաջատարներից էդգար Սևիկյանի որոշմանը, որը մերժել է Ռուսաստանի հավաքականին, որպեսզի խաղա Հայաստանի ազգային թիմի կազմում:
«Երբ իմացա Սևիկյանի ընտրութան մասին, միանգամից գրեցի նրան: Վերջերս մեր թիմերը մրցում էին Կրասնոդարում, հասցրեցինք զրուցել: Էդգարը շատ լավ մարդ է և իսկապես ֆուտբոլային մեծ տաղանդ ունի: Հիամ նա հիանալի ֆուտբոլ է ցուցադրում:
Նրան հաջողություն մաղթեցի և ասացի, որ սպասում ենք Հայաստանի հավաքականում: Մենք շատ լավ թիմ ունենք և հիանալի կընդունենք նրան, իսկ Էդգարը մեզ ավելի ուժեղ կդարձնի»,- sport-express.ru-ի հետ զրուցյում ասել է Սպերցյանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էդգար Սևիկյանը ռուսական ակումբի կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: 22-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Նախկինում Սևիկյանը հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ։