Logo

Սպերցյան. «Չեմ ցանկանում տեղափոխվել «Զենիթ»»

14:46 / 20.10.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուաարդ Սպերցյանը ևս մեկ անգամ հստակ նշել է, որ չի ցանկանում տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»:

«Ամեն մեկն իր դիրքորոշումն ունի։ Կան ֆուտբոլիստներ, որոնք չեն ցանկանում տեղափոխվել «Զենիթ», ես ևս չեմ ցանկանում: Ինձ ամեն ինչ դուր է գալիս «Կրասնոդարում»: Եթե ​ մտածում եք Եվրոպայի մասին, ապա դա այլ է: Ռուսաստանում ինձ համար նախընտրելի թիմը «Կրասնոդարն» է: Նիկիտա Կրիվցովը ճիշտ է ասել` «Ինչու՞ տեղափոխվել «Զենիթ», եթե կարող ես գնալ Եվրոպա»»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը «РБ Спорт»-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կմնա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Կրասնոդարում»:

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը ռուսական թիմի կազմում անցկացրել է 18 խաղ, դարձել 5 գոլի և երկու ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ