Logo

Սպերցյան. «Ցավալի է բաց թողնել չեմպիոնությունը, բայց հպարտ եմ, որ դարձանք արծաթե մեդալակիր»

23:45 / 29.05.2024Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամփոփել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը։

«Դժվար է խոսել այն էմոցիաների մասին, որոնք ունեմ։ Ցավալի է բաց թողնել չեմպիոնությունը, բայց հպարտ եմ, որ դարձանք արծաթե մեդալակիր։ Մենք պատմության մեջ առաջին անգամ ենք դառնում փոխչեմպիոն։ Թիմն արեց ամեն ինչ` չեմպիոն դառնալու համար, բայց չստացվեց»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։

Հիշեցնենք, որ առաջնության վերջին` 30-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 1-0 հաշվով հաղթել էր Մոսկվայի «Դինամոյին», վաստակել 56 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը։ Չեմպիոն դարձած Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» մրցակցին գերազանցեց ընդամենը 1 միավորով։

Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը 29 խաղում դարձել է 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ճանաչվել էր մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ