Logo

Սպերցյան. «Բառերով չես նկարագրի՝ ինչ էր կատարվում «Զենիթին» հաղթելուց հետո»

13:34 / 29.09.2024Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակից հետո «Матч ТВ»-ի եթերում պատմել է տպավորությունների մասին։ Նախորդ անգամ կրասնոդարցիները Ռուսաստանի առաջնությունում «Զենիթին» հաղթել էին 2018 թվականի ապրիլին։

- Ե՞րբ էիք վերջին անգամ նման հույզեր ունեցել:

- Անկեղծ ասած, չեմ կարող հիշել։ Չգիտեմ։ Անհավանական մթնոլորտ, հաղթանակ՝ քաղաքի օրը, հիանալի տոն է։

- Դուք շնորհակալություն էիք հայտնում խաղադաշտում գտնվող երկրպագուներին։ Ի՞նչ էր ձեր մտքում այդ պահին։

- Երջանկություն։ Բառերով չես նկարագրի՝ ինչ էր կատարվում։

- Որքանո՞վ էին տարբեր «Զենիթի» դեմ հանդիպումներն առաջնությունում և Սուպերգավաթում։

- Սուպերգավաթը հավաքներից հետո առաջին խաղն էր։ Գուցե ինչ-որ տեղ պատրաստ չէինք ֆիզիկապես։ Հիմա լավ թափ ենք հավաքել և կանգ չենք առնելու։ Կուրախանանք, իսկ մեկ օր անց արդեն պետք է մտածենք հաջորդ խաղի մասին։

- Ի՞նչ տեղի ունեցավ թիմի հետ ընդմիջումից հետո։ Հանդերձարանում կոշտ խոսակցությո՞ւն էր եղել։

- Առաջին խաղակեսում նույնպես պրեսինգի էինք դիմում, գուցե հուզմունք կար, այդ պատճառով շտապում էինք։ Հետո վերցրինք գնդակը, եղան փորձեր և ստանդարտներ։ Երկրորդ խաղակեսում ավելացրինք։ Կարծում եմ՝ հաղթական գոլին արժանացանք 90 րոպեի քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

- Ի՞նչ կասես դարպասահ Ստանիսլավ Ագկանցևին։

- Միայն երախտագիտության խոսքեր։ Շարունակի՛ր, լեգենդ։

Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակել էր 24 միավոր ու դարձել առաջատար։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվը», իսկ «Զենիթը» 23 միավորով երրորդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ