Logo

Սպերցյան. «Այժմ հանգիստը կրկնակի հաճելի կլինի»

23:53 / 07.12.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում տարած հաղթանակին (3-2)։

«Գումարած երեք միավոր։ Մրցաշրջանի աշնանային շրջանն ավարտում ենք առաջին տեղում։ Այժմ հանգիստը կրկնակի հաճելի կլինի։

Շատ շնորհակալ եմ խաղընկերներիս այս արդյունքի համար»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը։

Մոսկովյան ակումբի դեմ խաղում 25-ամյա կիսապաշտպանն ասիստ է կատարել` ճանաչվելով նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

«Կրասնոդարը» երրորդ տարին անընդմեջ ձմեռային ընդմիջման է գնացել առաջին տեղում։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմն ունի 40 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ