Logo

Սպերցյան. «Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալը երազանք է»

15:22 / 11.02.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանն ասել է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակը խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ հասնելն է, հայտնում է Match TV-ն:

«Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալը երազանք է: Մեր թիմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները: Երբեմն չենք կարողանում անել այն, ինչ ցանկանում ենք, խանգարում է նաև փորձի պակասը: Նպատակ ունենք խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու. պետք է լուծենք մեր առջև դրված խնդիրը: Հավաքականում խաղում եմ մեծ պատասխանատվությամբ, բայց պետք չէ ինձ համեմատել Հենրիխ Մխիթարյանի հետ»,- ասել է Հայաստանի թիմի կիսապաշտպանը: 

Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականում 32 խաղում խփել է 6 գոլ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ