Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից Անդրե Սպայթ-Մկրտչյանը շարունակում է տպավորիչ ելույթներն Ուրուգվայում:
«Բիգուա» ակումբի բասկետբոլիստը «Վելքոմի» դեմ առաջնության մրցավեճում դարձել է ամենաարդյունավետ խաղացող: Սպայթ-Մկրտչյանը վաստակել է 23 միավոր: Նա նաև մեկական ասիստ ու ռեբաունդ է գրանցել իր անվան դիմաց:
«Բիգուան» հաղթել է 124-90 հաշվով: