Logo

Սպայթ-Մկրտչյանը 33 միավորով դարձել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացող

00:23 / 29.03.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից Անդրե Սպայթ-Մկրտչյանը շարունակում է արդյունավետ հանդես գալ ուրուգվայական «Բիգուայի» կազմում:

Սպայթ-Մկրտչյանը «Ֆերո Բասկետի» դեմ Ուրուգվայի առաջնության փլեյ-ինի արտագնա խաղում 33 միավորով դարձել է ամենաարդյունավետ բասկետբոլիստ: Ամերիկահայ խաղացողը նաև գրանցել է չորս ռեբաունդ և կատարել երեք ասիստ: «Բիգուան» հաղթել է 103-77 հաշվով:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մարտի 30-ին «Բիգուայի» խաղահրապարակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ