Բասկետբոլի Հայաստանի հավաքականի առաջատարներից Անդրե Սպայթ-Մկրտչյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել մեքսիկական «Միներոսում»:
29-ամյա բասկետբոլիստն «Աբեխասի» դեմ Մեքսիկայի առաջնության խաղում վաստակել է 30 միավոր, գրանցել երեք ռեբաունդ և կատարել 5 ասիստ:
«Միներոսը» դրամատիկ խաղում հաղթել է 78-71 հաշվով: