Logo

Սպասելի առաջին համար ու անսպասելի ընտրություններ. կայացավ NBA-ի դրաֆթի առաջին ռաունդը

14:20 / 26.06.2025• Բասկետբոլ
Պաշտոնական
null

Մոլորակի ամենատաղանդավոր բասկետբոլիստների առաջին 30-յակն ընտրվեց NBA-2025-ի դրաֆթում, որը կայացավ Նյու Յորքի «Բարքլեյս Սենթրում»:

Առաջին ընտրության հնարավորությունը «Դալաս Մավերիքսինն» էր: Տեխասցիներն ընտրեցին Կուպեր Ֆլեգին: «Դյուկի» համալսարանական թիմի սուպերաստղը «Մևսում» կխաղա 32 համարի մարզահագուստով: Ընտրությունն ակնհայտ էր, քանի որ Ֆլեգը NCAA-ի ավարտված մրցաշրջանի լավագույնն խաղացողն էր.

2-րդ համարով ընտրեց մեկ այլ տեխասյան թիմ՝ «Սան Անտոնիո Սփըրսը»: Վիկտոր Վեմբանյամայի թիմ ուղևորվեց NBA-ի նախկին բասկետբոլիստ Ռոն Հարփերի որդին՝ Դիլան Հարփերը: «Ռաթգերսի» աստղն ու NCAA-ի ավարտված մրցաշրջանի լավագույն հարձակողական պաշտպանը «Սփըրս» կբերի սքորինգ ու մեծ ընտրություն թիմի բեք-կորտում.

Դեանդրե Էյթոնից հետո առաջին անգամ բահամացի բասկետբոլիստ ընտրվեց դրաֆթի թոփ-եռյակում: Ընթացիկ դրաֆթ-կարգի ամենադինամիկ ու ցատկունակ հարձակվողը՝ Վիջեյ Էջկոմբն ուղևորվեց «Ֆիլադելֆիա 76».

Դրաֆթը նշանավորվեց նաև ռուսական բասկետբոլի համար: 2018 թվականից ի վեր առաջին անգամ լավագույնների շարքում ընտրվեց նաև ռուս բասկետբոլիստ: «Ռեալի» ու «Բրիգեմ Յանգի» նախկին խաղարկող Եգոր Դյոմինին 8-րդ համարով ընտրեց «Բրուքլին Նեթսը»: 19-ամյա պաշտպանը դարձավ դրաֆթում ամենաբարձր ընտրված ռուս խաղացողը 2005 թվականին 12-րդ համարով ընտրված Յարոսլավ Կորոլյովից հետո:

Լավագույն 30-յակի գլխավոր հայտնությունը չինացի բիգմեն Հանսեն Յանգն էր: «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերսը» դրաֆթի ընթացքում ստացավ 16-րդ փիքը «Գրիզլիսից» և ընտրեց Յանգին: Փորձագետների մեծամասնությունը նրան նույնիսկ չէր ընդգրկել լավագույն 30-ի մեջ: «Բլեյզերների» սկաուտների կարծիքով՝ Հանսենը «Չինացի Յոկիչն» է, և իրենք գերազանց ընտրություն են կատարել:

Դրաֆթի առաջին ռաունդի մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ աղյուսակի միջոցով: Դրաֆթի երկրորդ ռաունդը կկայանա արդեն այս գիշեր՝ հունիսի 27-ին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ