Logo

«Սպարտակը» հրապարակել է «Ռոնալդուի հետ նամակագրության սքրինշոթը»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:16 / 17.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Սպարտակի» մամուլի ծառայությունն իր սոցիալական ցանցի էջերում հրապարակել է ակումբի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մտացածին նամակագրության սքրինշոթը։

Նամակագրության մեջ պորտուգալացի հարձակվողն իբրև թե ողջունում է «Սպարտակին», սակայն կտրուկ «ոչ» պատասխանն է ստանում։ Նկարը մակագրված է՝ «Կրկին ցավ, բայց այս անգամ ոչ մեզ համար»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է լքել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն նրանով հետաքրքրված ակումբներ չկան։ «Սպարտակն» այս զվարճալի գրառմամբ ևս «միացել է չհետաքրքրված ակումբների թվին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ